Image result for հանրահավաքԻշխանության նկատմամբ մոտեցման երեք տարբերակ. 1-ին` ես գիտեմ, որ այն վատ է, և ինչ էլ անի, միևնույն է, ամեն ինչ վատ կդառնա (սրա պաշտոնական ածանցյալը` ամեն ինչ լավ է, ու մենք անընդհատ կատարելագործում ենք այն. բայց այսպես խոսողները մտածում են այլ կերպ): 2-րդ` ես գիտեմ, որ իմ մասին մտածող չկա, և ով էլ գա իշխանության, վիճակս նույնն է մնալու, և 3-րդ` ամեն ինչ շատ վատ է, բայց այս կամ այն քայլը հետաքրքիր է․ երևի, այնուամենայնիվ, մենք էլ նորմալ երկրի կվերածվենք: Ես կողմ եմ 3-րդ տարբերակին, որովհետև ես լավատես եմ նույնիսկ ամենավատ իրավիճակներում և չեմ ցանկանում կյանքս ավարտել «բա խի՞ աշխարհ եկա» մտայնությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել