Картинки по запросу ՀՅԴՀոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին: Այն թույլ տվեց, որպեսզի մրցապայքարի մեջ մտած կուսակցությունները կարողանան չափել իրենց ուժերը համայնքներում և ըստ այդմ՝ հետևություններ անեն, ձևավորեն 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց ճանապարհային քարտեզը և որոշեն իրենց քաղաքական հավակնությունների շրջանակը:

ՏԻՄ ընտրություններն անսպասելի ընթացք ունեցան մի շարք կուսակցությունների համար Շիրակի մարզում` հատկապես Գյումրիում: Ընտրությունների արդյունքներն այստեղ անակնկալ էին ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՅԴ-ի համար: Ուստի պատահական չէ, որ ՀԱԿ-ը և ՔՊ-ն հայտարարում են, թե փորձում են հետևություններ անել, շտկել թերությունները և պատրաստվել խորհրդարանական ընտրություններին:

ՀՅԴ-ն նույնպես խնդիր ունի լուրջ հետևություններ անելու հատկապես այն պարագայում, երբ Դաշնակցությունը մեծ հնարավորություներ ուներ Շիրակի մարզում բարձր արդյունքներ գրանցելու, քանի որ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը հետևողական աշխատանքի արդյունքում կարող էր ՀՅԴ-ի նկատմամբ վստահության բարձր աստիճանի հասնել: Այս առիթով Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ-ական մարզպետը չի արդարացրել իրենց հույսերը: Եվ եթե Աղվան Վարդանյանը բարձրաձայն արտահայտվում է այս մասին, ապա վիճակը լուրջ է, Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը այս ամիսներին ուղղակի ժամանակավաճառությւամբ է զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել