Նիկոլ Փաշինյանը խոսել է վարչության կազմի փոփոխության մասին, ինչը, կարծում եմ, հաստատ չարժե անել: Գործող կազմը, որքան տեղյակ եմ, իրեն դրսևորել է որպես գործուն, իսկ եթե օբյեկտիվ պատճառներից զատ առկա են եղել նաև բացթողումներ, ապա հենց այդ կազմը կարող է դրանք օբյեկտիվորեն բացահայտել ու փորձել հաղթահարել ընտրությունների հաջորդ փուլում: Եթե դրա փոխարեն կազմն ընդամենը թարմացվի, ապա կստացվի նոր կազմի նոր փորձություն ու այդպես շարունակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: