Image result for էդմոն մարուքյան, նիկոլ փաշինյանԵթե ընդդիմությունը միավորվեր Հայաստանի ամենախոշոր համայնքներից երկուսում՝ Գյումրիում ու Վանաձորում, կկարողանար իշխանություն ձևավորել: Սա էլ քեզ իշխանության բաշխման գործընթաց: Իսկ ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ նաև պայքար իշխանության բաշխման համար: Էլ ինչպե՞ս պետք է մրցակցել ամբողջ իշխանության նվաճման համար, եթե տեղական մակարդակում հնարավոր չի լինում այն բաշխել, իսկ ամբիցիաներն էլ այդքան շատ են: Վերջապես, իշխանությունը ինստրումենտալ երևույթ է, եթե ուզում ես քո կամքը դառնա դոմինանտ, ապա պետք է հնարավորինս շատ գործիքների տիրապետես, այլապես գործող իշխանությունն իր կամքով երբեք ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը ոչինչ էլ չի տա, մանավանդ՝ փակված ու քարացած վիճակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել