Image result for վիգեն սարգսյանՄի քանի դիտարկում Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման հետ կապված.

1. Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում նոր մոտեցումների անհրաժեշտության գիտակցումը կիսում են նաև իշխանությունները,
2. Պաշտպանության նախարարության ղեկավարումը ռազմական թևից տեղափոխվում է քաղաքացիական թև, ինչը բավական կարևոր է զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և, ընդհանրապես, բանակի թափանցիկության ապահովման և ժողովրդավարացման տեսանկյունից,
3. Բանակի խնդիրների մի մասը համարվում է հենց կառավարչական բնույթի, և նորանշանակ նախարարը՝ որպես տեխնոկրատ գործիչ, խնդիր ունի, իր փորձի վրա հիմնվելով, այդ ուղղությամբ գրանցել հստակ առաջընթաց,
4. Նոր նախարարը պետք է գործի բավական ճկուն՝ մի կողմից ՊՆ-ում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու, մյուս կողմից՝ համակարգի հնարավոր ցնցումները կանխելու համար,
5. ՊՆ տեղափոխելով քաղաքացիական ոլորտից՝ նոր նախարարը կարող է առավել անկաշկանդ գործել, քանզի գեներալիտետի նկատմամբ չունի որևէ պարտավորություն, ոչ էլ կապվածություն նրա հետ:

#ՊՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել