Image result for խորհրդարանՈւրվագծվում է նոր խորհրդարանում ուժերի համամասնությունը

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները կարևոր էին նաև նրանով, որ խորհրդարանական ընտրություններին 6-7 ամիս ժամանակ է մնացել, և սա համապետական ընտրություններից առաջ վերջին ստուգատեսն էր:

Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրություններին՝ այս շրջափուլում քաղաքական ուժերն առավել լուրջ մոտեցում դրսևորվեցին, մրցակցությունը քաղաքական ուժերի, դեմքերի միջև առավել ուժեղ էր:

Եզրակացությունն այս պահին մեկն է. գրեթե բոլոր ուժերը խորհրդարանական ընտրություններին մոտենում են թույլ, մի մասն առհասարակ կիսատրոհված վիճակում:
Այն արդյունքները, որոնք արդեն առկա են նախնական տեսքով, քիչ փոփոխությամբ իրենց արտացոլումն են գտնելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ուժերի համամասնությամբ:

Ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ, ՀՀԿ-ն հաղթելու հավակնոտ հայտ է ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել