Երեկ Վանաձորի ընտրատեղամասերից մեկում վստահված անձ էի, ընդամենը մի քանի խախտում ենք նկատել ու նկատելուց հետո միանգամից պահանջել ենք շտկել իրավիճակն, ու առանց հապաղման վիճակը շտկվել ա, բայց արի ու տես, որ ձայների հաշվարկի ժամանակ վերածնված կրիմինալը, օրինաց երկրի կրիմինալ թեկնածուն առավելագույն ձայներ հավաքեց՝ անցնելով Հանրապետականին և Հանրապետականի հաճախորդ նորաստեղծ կուսակցության թեկնածուին:
Դե հիմա ո՞նց հասկացնես էդքան մարդու, որ խելապատառ վազել էին ընտրության, որ ընտրակաշառք վերցնելը հանցագործություն ա, կաշառքով ընտրելն՝ անբարոյականություն, իսկ կրիմինալի օգտին քվեարկելը՝ անմտություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10210593258857405?notif_t=close_friend_activity¬if_id=1475472755571994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել