Վանաձորի ընտրությունները չափազանց մրցակցային էին, հետաքրքիր ու անկանխատեսելի։ Առաջին անգամ Հայաստանում ընդդիմադիր ուժը՝ Լուսավոր Հայաստանը, լուրջ մարտահրավեր նետեց իշխանական ուժին՝ ՀՀԿ-ին։ Բացահայտումն այն էր, որ գրագետ արշավի, քաղաքական ծրագրավորման ու կառավարման շնորհիվ հնարավոր է վաստակել լուրջ քվե։ Լուսավորի ընտրազանգվածը, վստահ եմ, աճելու է, քանի որ ունի կրթական բարձր ցենզ ու երիտասարդ է։ Հերթական անգամ հաստատվեց այն թեզը, որ «գետնի վրայի», տեղերում աշխատանքը անփոխարինելի է, իսկ Ֆեյսբուքը՝ խաբկանք։ Իսկ դասերը հիմնականում վերաբերվում են ընդդիմադիր մյուս ուժերին՝ ի դեմս ՔՊ-ի, ՀԱԿ-ի և Համախմբման։ Եթե նրանք ունենային քաղաքական կանխատեսման իրատեսական ռեսուրս, կամք ու ռացիոնալ ուժ, վաղը երեկոյան կնշանակեին քաղաքապետ։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/658019201014578?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1475440651789089
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



