Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) անդամներին մեղադրել է երկրում հնարավոր երկրորդ հեղաշրջման փորձ իրականացնելու մասին լուրեր տարածելու համար՝ գրում է trend.az-ը:
Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Թուրքիայի կառավարությունը վախենում է հեղաշրջման ևս մեկ փորձից:
«Ասում են, որ (հեղաշրջման) նոր փորձ է լինելու, իբր դա լինելու է այսօր երեկոյան, կամ էլ նրանք կգան վաղը… Դա սուտ է, որը տարածում է FETO-ն՝ նպատակ ունենալով հասարակության շրջանում ստեղծել հուզումների համար հիմք»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նմանատիպ փորձը կանխելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



