
Ես վերջնականապես համոզվեցի: Իրոք Սերժ Սարգսյանը ճիշտ էր: Այս ընտրությունները ամենալավը եղան: Խոսքը չի գնում ընտրությունների որակի, արդարության, թափանցիկության մասին: Այլև այս ընտրությունները ապացուցեցին, որ Հայաստանում, այնուամենայնիվ, ձևավորվում է քաղաքացիական հասարակություն: Այս ընտրությունները՝ անկախ իրենց վերջնական արդյունքների ամփոփումից, ցույց տվեցին, որ հայ ազգը իր ընտրությունը կատարել է: Գիտակից հայը թքած ունի էդ բաժանած 5000 դրամների վրա: Ես գիտեմ՝ մարդկանց մեծամասնությունը ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որն էլ մեր իշխանությունների դասական մեթոդներով սումբլիմացվեց Սերժ Ազատի Սարգսյանի անունով: Բայց ոչինչ: Ուղղակի կոչ եմ անում բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ, մտքներովդ հանկարծ չանցնի կրկնել այն, ինչ տեղի ունեցավ տխրահռչակ մարտի 1-ին: Ցավում եմ, այո, շատ վատ իրավիճակ է: Բայց էստեղ հարցը համազգային է: Կրկնելով այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք հնարավոր է վերջնականապես վերջ տանք հայոց պետության գոյությանը: Մեզ դա պետք չի, ինչ վիճակում էլ, որ մենք ապրենք: Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ եմ անում չհուսահատվել, անկախ ամեն ինչից, չնայած գիտեմ, որ նա հաստատ չի էլ հուսահատվի: Այս ընտրություններում նա է հաղթել, և դա հայտնի է բոլորին: Կոչ եմ անում բոլորին այս առաջիկա 5 տարիներին նպաստել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Մեզ մոտ իշխանափոխությունը պետք է լինի խաղաղ հեղաշրջման ճանապարհով: Դա է մեր ազգի ընդհանուր շահը: Ցանկանում եմ համբերություն բոլորիս: Աստված մեզ աջակից: