ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Էլեկտրոնային քվեարկության իրավունք է տրվել 243 ընտրողի, սակայն մասնակցել է 228-ը: 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 218 ընտրող, Րաֆֆի Հովհաննիսյանին 2 ընտրող է իր ձայնը տվել: Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի ու Վարդան Սեդրակյանի օգտին 0 ձայն է տրվել, իսկ Արմեն Մելիքյանի օգտին քվեարկել է 4 ընտրող:

Նշենք, որ էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է փետրվարի 9-ից և ավարտվել փետրվարի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել