Картинки по запросу ԲարգավաճՎերջին տարիներին այնպիսի տպավորություն է ձևավորվել, կարծես քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում կրճատելու համար սեփական կառույցի էլեկտորատն ու նպաստել արտագաղթի տեմպերի ավելացմանը: Բավական է, որ շարքային քաղաքացին միացնի հեռուստատեսությունը, ուղիղ հեռարձակմամբ հետևի ԱԺ նիստերին ու անդարձ հեռանա Հայաստանի պետական սահմաններից: Սրան զուգահեռ, կախված նրանից, թե այդ րոպեին ո՞ր քաղաքական ուժի ներակայացուցիչն է ամբիոնի մոտ ելույթ ունենում, տվյալ կուսակցությունն ավտոմատ զրկվում է առնվազն 2 պոտենցիալ ընտրողից: Էլ չեմ խոսում լֆիկաշմայսային «մեգագրագիտության» մասին: Իհարկե, բացառություններ միշտ են լինում, բայց դա էլ, ինչպես ասում են, բախտի բան է:

Ինչևէ, անզեն աչքով երևում է, որ վերջին երկու օրերին Ազգային Ժողովում ակտիվացել են Հանրապետականի մշտական հաճախորդ կուսակցությունները. անսահման ելույթ-հաթաթաներ՝ պարուրված սադոյանական մունաթով: Այս ողջ ընթացքում կարծես ԲՀԿ-ի ներսում ինչ-որ բան էր կուտակվել: Ու այսօր խմբակցությունը բարձր ամբիոնից հայտարարել է, որ «անտեր» նախարարություններն են դարձել կոմիտե. «Կան անձինք, որոնք տեր ունեն և մնացին կառավարությունում, և կային անտերներ, որոնց կարելի էր փուռը տալ, պահի, րոպեի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նոր համաձայնություններ ձևավորել»:

Ինչ-որ մի բան այն չէ: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ էս մարդիկ հայտարարություն անելուց առաջ ոչ թե նայում են ելույթի բովանդակությանը, այլ պարզապես պետքի համար մունաթ են գալիս: Հիմա ու՞մ համար է ԲՀԿ-ն դոշ ծեծում: Կոմիտեի է վերածվել քաղաքաշինության նախարարությունը, ու հիմա տրամաբանական հարց է առաջանում. մի՞թե Նարեկ Սարգսյանի պաշտպանի դերն են ստանձնել: Հիմք ունեմ կասկածելու, որ շուտով ի պաշպանություն Նարեկի՝ ԲՀԿ-ականները ցույց են անելու Երևանի փողոցներում:

Մարդ կողքից նայի, կարծիք կկազմի, թե ԲՀԿ-ն քաղաքական կառույցից վերածվել է մարդասիրական կազմակերպության ու հիմա զբաղվում է անտերներին տնավորելու սուրբ գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել