Լուսանկարիչ Էրիկ Լաֆֆորգը Հյուսիսային Կորեա էր այցելել և լուսանկարել տեղացիների առօրյան։ Նրա խոսքերով՝ իրեն ամենուր ուղեկցել են պետության կողմից հատուկ պատրաստություն անցած գիդերը, ովքեր ամեն կերպ փորձել են ջնջել արված լուսանկարները։
Բայց Լաֆֆորգը հրաժարվել է դա անել և տուն վերադառնալով՝ հրապարակել է դրանք։ Դրանից հետո նրա մուտքը Հյուսիսային Կորեա պաշտոնապես արգելվել է։ «Ես գաղտնի դուրս եմ բերել այս լուսանկարները Հյուսիսային Կորեայից. Կիմը հաստատ չէր ցանկանա, որ դրանք տեսնեին»։Անձամբ լուսանկարիչը պատմում է, որ իր լուսանկարների նպատակն է աշխարհին ցույց տալ, որ Հյուսիսային Կորեայում դժբախտ մարդիկ են ապրում, այլ ոչ թե անսիրտ ռոբոտներ։
Ստորև ներկայացնում ենք այն լուսանկարները, որոնց համար դրանց հեղինակը անցանկալի անձ է դարձել Կիմ Չեն Ինի երկրում։
Հյուսիսային Կորեայի բանակը. այն աշխարհում ամենամեծ բանակներից մեկն է, բայց դրա զինվորները զբաղված են տարատեսակ սևագործ աշխատանք կատարելով։ Այնտեղ նաև արգելված է լուսանկարել զինվորականներին։ Բոլոր լուսանկարները, որտեղ զինվորականն կան, արված են գաղտնի.
Երեխաներն աշխատում են դաշտերում։
Այս տղամարդը թերսնված է։ Հյուսիսային Կորեայում արգելված է լուսանկարել նմանատիպ մարդկանց։
Ինչպես նաև արգելված է լուսանկարել վատ հագնված և ծանր աշխատանք կատարող երեխաներին։
Այս լուսանկարը հնարավոր է այն հիմնական պատճառներից մեկն էր, ինչի պատճառով արգելվեց լուսանկարչի մուտքը երկիր. զինվորը հանգստանում է. աններելի արարք Հյուսիսային Կորեայում։
Գյուղական համայնքներում մարդիկ շատ հաճախ լողանում են մոտակա գետերում և ձկնորսությամբ զբաղվում։