Վերջին օրերին մեծ է հանրության ոգևորությունը վարչապետ Կ.Կարապետյանի կադրային քաղաքականության առնչությամբ, և շատերին թվում է, թե կադրերի փոփոխությամբ բոլոր հարցերը լուծվելու են, և մենք պարզապես «ընկնելու ենք» բարեկեցության, արդարադատության և զարգացման գիրկը:
Դա, իհարկե, հեռու է իրականությունից, չնայած որ դրական փոփոխություններ մենք, ամենայն հավանականությամբ, շուտով ունենալու ենք:
Բայց, օրինակ, փոխվելու՞ է արդյոք երկրում որոշումների ընդունման «մեխանիկան», այսինքն՝ այսուհետ ուսումնասիրվելու՞ է արդյոք պետական այսինչ ծախսի նպատակահարմարությունը և արդյունավետությունը, թե՞ մարդիկ, ովքեր տնօրինում են ֆինանսական խոշոր հոսքեր, էլի շարունակելու են ծախսել պետական միջոցներն, ինչպես կամենան, ուռճացված գներով գնումներ անեն պետական կարիքների համար և այլն:
Կարողանալու՞ է արդյոք նոր կառավարությունը հանրային շահը վեր դասել կորպորատիվ շահից. սա է հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=997937900335422&id=100003576633868¬if_t=close_friend_activity¬if_id=1474890380777889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել