Lurer.com-ը գրում է.

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ Ազգային Շարժում» ց կուսակցության ղեկավարները հանդիպել են Աջարիայում իրենց կողմնակիցների հետ:

Հանդիպման ժամանակ հավաքվածներին հեռախոսակապի միջոցով դիմել են Վրաստանի նախկին նախագահն ու նրա կինը:

Նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը նշել է, որ իշխող «Վրացական երազանք»-ն աչքի է ընկել միայն անգործությամբ.

«Թե ովքեր կղեկավարեն երկիրն առաջիկա չորս տարիներին` կախված է ժողովրդից: Մենք ուժ ենք, որն ունի պրոֆեսիոնալիզմ և կարող է կյանքի կոչել իր խոստումները»,- ասել է նա:

Նաև նշել է, որ Միշան (Սահակաշվիլին) վախենալու ոչինչ չունի և նրա վերադարձը Վրաստան անխուսափելի է:

Պետք է նշել, որ կուսակցության լիդերների հետ հանդիպման էր եկել մարդկանց աննախադեպ քանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել