Վերջին  10-15 տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ ռոք սիրող հասարակությունը, կան երիտասարդ ռոք խմբեր, որոնց որակը համեմատաբար բարձրացել են, ուրախալի է նաև, որ ռոքը ընդգրկված է մի շարք միջողառումներում, այդ թվում նաև Էրեբունի-Երևանում: Սակայն ,այսօր` հայաստանյան ռոք խմբերը, հանրության կողմից լսված լինելու կարիք ունեն:

Այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում ռոք երաժշտությունը մեր երկրում, մեզ պատասխանեց <Նաիրի> ռոք խմբի գեղարվեստական-ղեկավար Արտաշես Դարբինյանը. <Վերջին տարիներին զգալիորեն շատացել է ռոք լսողների թիվը, դրա վառ ապացույցն է մոտ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո ձևավորված <ռոք ասոցիացիան>: Կարող ենք վստահ լինել, որ վաղ թե ուշ այն կտա իր այդքան անհրաժեշտ աջակցությունը հայաստանյան ռոք խմբերին: Ժամանակը ցույց տվեց, որ ռոքը Հայաստանում ունի իր ասելիքը և վստահորեն ընդունելու է ավելի մասսայական կերպար, նույնիսկ մեր հայ իրականության մեջ: Ցավոք, ռոքի բազմազան ուղղությունների  միջոցով մեր երկիր մուտք է գործում այնպիսի երաժշտություն, որը հարիր չէ մեր ազգին, դա է պատճառ  նաև Հայաստանում պրոֆեսիոնալ և ազգային ուղղություն բռնած ռոք խմբերի բացակայությանը: Ահա թե ինչու Կոմիտաս, ահա թե ինչու շարականներ, և ահա թե ինչու <Նաիրի>: Ի դեպ, մարտի 24-ին տեղի կունենա <Նաիրի> ռոք խմբի ամենամսյա համերգը նվիրված լեգենդար deep purple խմբին, իսկ արդեն մյուս ամսվանից <Նաիրի> խմբի համերգները ուղիղ կհեռառձակվեն խմբի պաշտոնական կայքից>:

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել