Image result for ՆիկոլՆերկայումս իշխանության նկատմամբ հանրության վստահությունը գնալով նվազում է: Սրանով է պայամանավորված նաև, որ իշխանությունները կառավարման համակարգում փոփոխություններ են նախաձեռնել:

Թվում է` ընդդիմության համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ միասնական հարթակ ստեղծելու և ուժերը գեներացնելու համար, մանավանդ երբ հնարավորություն է ստեղծված ՏԻՄ ընտրություների արդյունքում համայնքներում շահել քաղաքացիների վստահությունը: Բայց արի ու տես` ընդդիմությունը միասնական ուժերով հանդես գալու և ՏԻՄ ընտրություններում համատեղ թեկնածուով մասնակցելու փոխարեն փոշիացնում է իր հնարավորությունները․ ընդդիմադիր կուսակցություններին ոչ միայն չի հաջողվում միավորվել, այլև նրանց միջև սկիզբ են առել նոր հակասություններ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և մյուս ընդդիմադիր ուժերի միջև ի հայտ եկած տարաձայնություններին:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում է կեղծ ընդդիմություն լինելու մեջ, ինչը հատկապես ակնառու դարձավ Նիկոլի և Էդմոն Մարուքյանի՝ վերջերս միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքների ֆոնին: Հասկանալի է` «Քաղաքացիական պայմանագիրը» հայտ է ներկայացրել` լինելու միակ և «անկրկնելի» ինստիտուցիոնալ ընդդիմությունը, սակայն այլ հարց է, թե այդ գործելակերպը որքանով է բխում ընդդիմադիր դաշտի շահերից և արդյոք ձեռնտու չէ՞ իշխանությանը:

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որը ընդդիմության շարքերում հակասությունների խորացման և օպոզիցիոն հարթակի իներտ վիճակի պայմաններում քաղաքացիները հիասթափվում են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել