Image result for կարեն կարապետյանԿարեն Կարապետյան. «Եթե ընդդիմությունից հարմար կադրեր լինեն, ապա կտեղավորվեն աշխատանքի»:

Ստացվում է, որ ընդդիմությունը «ոչ հարմար կադրերի» հավաքատեղի է կամ պետք է լինի, իսկ կառավարությունը` հակառակը: Չի էլ քննարկվում այն հնարավորությունը, որ ընդդիմադիր «հարմար կադրը», հնարավոր է՝ ընդհանրապես չուզենա աշխատանքի տեղավորվել այն կառավարության ներքո, որի քաղաքականությանը նա ընդդիմանում է:
Ցավոք, Կարեն Կարապետյանը միայնակ չէ այս մտայնության մեջ: Շատերն են ընդդիմությունը ընկալում որպես աշխատանքի չտեղավորվածների հարթակ, իսկ ընդդիմադիր գործունեության նպատակը` աշխատանքի տեղավորվելը: Այդ թվում և առաջին հերթին այդպես են մտածում ընդդիմադիրների մեծագույն մասը, ճիշտ կլինի ասել՝ բոլոր ընդդիմադիր ձևացողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել