Artsakhpress.am-ը գրում է.

ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բանակցություններն անցկացվում են «Լոտե Նյու Յորք Փալաս» հյուրանոցում:

Ինչպես նշում է ամերիկյան կողմը, Լավրովը և Քերին կկենտրոնանան Սիրիայում հրադադարի պահպանման, ինչպես նաև Հալեպ շրջանում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման հարցերի վրա:

ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը փաստել է, որ Լավրովը և Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապի մեջ են եղել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ կապերը կշարունակվեն նաև հետագայում»,- վստահեցրել է նա:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը երկուշաբթի հայտարարել է երկրում հրադադարի ռեժիմի ավարտի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել