Երեւանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է «Ոչ ռեժիմին» եւ «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ որպես բողոքի նշան՝ կերել է այն: Նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: Այդ մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը՝ տեղամասից:
Նյութի աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/8813.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել