Image result for գործարարԵ՛Վ եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում ես հանդիպել և շփվել եմ մարդկանց հետ, որոնք բառիս բուն իմաստով գործարար են։ Նրանք, իհարկե, փորձում են իրենց մարդկանց ներգրավել պետական տարբեր ոլորտներում ավելի լավ պաշտպանված լինելու և այլ նկատառումներով․․․ Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում․․․ Բայց այս գործարարները իրենց փողն աշխատում են բիզնեսի միջոցով․․․ Մեր երկրում մի քիչ այլ է․․․ Ըստ էության՝ եթե մեր երկրի գործարար համարվողները չվայելեն իշխանության համակրանքը, որի համար պատրաստ են ամեն տեսակի ստորացումների, չօգտվեն պետության արտոնություններից, որոնք ավելի շատ աղքատներին են ուղղված, քան փողատերերին, նրանք շատ արագ կմսխեն, կկորցնեն իրենց հարստությունը, քանզի նրանք զուտ բիզնեսի միջոցով չեն վաստակում այդ միլիոնները, այլ մենաշնորհի, մրցակիցների վերացման, զարգացող բիզնեսների, բյուջեի յուրացման, և այլ նման ուղիներով․․․ Թվում էր, թե պետության գլխավոր խնդիրը պետք էր լիներ ինչպես այս, այնպես էլ ապերասանություն կոչվող ախտի վերացումը, բայց անհեթեթյունն այն աստիճան է արմատակալել մեր երկրում, որ արդեն քսանհինգ տարի կառավարությունն իր իշխանությունը պահում է հենվելով այս երկու, մեղմ ասած, անթույլատրելի երևույների վրա․․․ Մարդ որքան կարող է միամիտ լինել այս պայմաններում տնտեսության զարգացման կամ ինչ-որ առաջխաղացման մասին խոսելու համար․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել