Շահգելդյանին կարելի է փրկել «ՕԵԿ»-ից, բայց Լևոն Զուրաբյանի հարցում ոչինչ չի փրկի
ԱԺ-ում ու հատկապես ՕԵԿ խմբակցությունում եզակի մտածող մարդկանցից է Մհեր Շահգելդյանը, ով բավականին քիչ է քաղաքական առումով սայթաքումներ ունենում: Սակայն ՕԵԿ-ի հետ նրա շփումը, ինչպես և սպասելի էր, բերում է «խափանումների»:
Բանն այն է, որ մոնոպոլիաների մասին վարչապետի վերջին հայտարարությունները «խափանումներ» է առաջացրել մեծ թվով պատգամավորների մոտ:
Խնդիրը հետևյալն է. դասագրքային ճշմարտություն է՝ մոնոպոլիաներն առաջանում են հիմնականում 3 դեպքում՝ երբ պետությունն ինքն է քվոտավորում, երբ բիզնեսը ատամներով պաշտպանվում է կրիմինալի կողմից, երբ կա էֆեկտիվ կառավարում:
Վարչապետն ասում է, եթե կա էֆեկտիվ կառավարում, խախտված չէ բիզնեսում հավասար պայմանների գոյությունը և կանոնակարգված է տնտեսական մեթոդներով ոլորտային վերահսկողությունը, ապա մենք այստեղ խնդիր չենք տեսնում (կոպիտ ասած «բիզնես խլելու» խնդիր չկա):
Չէի ցանկանա ասել, որ սա Լևոն Զուրաբյանի կամ Մհեր Շահգելդյանի հասկանալիքը չի, որովհետև ամեն դեպքում նրանք տգետներ չեն, բայց որ «մուտիտների» են գնում, հեչ լավ չի:
Շահգելդյանին կարելի է փրկել «ՕԵԿ»-ից, բայց Լևոն Զուրաբյանի հարցում ոչինչ չի փրկի:



