Image result for ռուս սահմանապահՀայ-թուրքական, հայ-իրանական սահմանագծերի ողջ երկայնքով և Արաքս և Ախուրյան գետերի հուներով ռուսական դրոշներ են կանգնեցված:
Իսկապես, այսքան տարիների ընթցքում շատ-շատերի համար դա աննկատելի փաստ էր, իսկ այսօր, չգիտես ինչու, զորահանդեսով անցնող ռուսական դրոշը ոչ միայն նկատվեց, այլ նաև անընդունելի համարվեց:
Ընդհանուր առմամբ՝ ավելի քան նորմալ պրակտիկա է, երբ որևէ կամայական երկրի զորահանդեսին մասնակցում են նաև օտար երկրների զորամիավորումները: Հիշեցնենք, որ մեր եռագույնն էլ է անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով:
Բողոքի ենթատեքստն ինձ համար հասկանալի է, բայց ընդունելի կլիներ այն ժամանակ, երբ բողոքողներն առաջին հերթին դժգոհություն հայտնեին այն փաստի դեմ, որ Հայաստանի արևմտյան, հարավարևտյան և հարավային սահմանների անվտանգությունն ապահովում են ռուսները:
Բայց նրանցից շատերը հետաքրքրված էլ չեն այդ փաստով, պարզապես ինչ-որ մեկը գրել է զորահանդեսի ռուսական դրոշի մասին, մյուսներն էլ դոմինոյի տրամաբանությամբ, առանց հասկանալու տարածել ու թութակի պես կրկնել են:
Կրկնում եմ, եթե մենք համաձայն ենք, որ մեր սահմանների մի մասի անվտանգությունը պետք է ապահովեն ռուսական զորքերը, ապա զորահանդեսին նրանց մասնակցությունն ավելի քան նորմալ է, իսկ եթե չենք ընդունում, ապա եկեք առաջին հերթին պայքարենք առաջին փաստի դեմ, այլ ոչ թե հրապարակով անցնող ինչ-որ դրոշի:
Ես վստահ եմ՝ ասածիս իմաստը ոչ բոլորը կհասկանան, բայց մի տեսակ սա իմ խնդիրը չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել