Ծնունդից մինչև մահ գայթակղություններ են,որ հանդիպում են մարդուս:
Դժվար է մեր նյութապաշտ ժամանակներում,երբ ամեն քայլափոխի կարող ես քեզ հեշտությամբ ծախել:Ես ինձ բռնացրել եմ ծախվելու վրա,տեղի եմ տվել:

Երկիրն էլ մի հալի չի ու մարդիկ ապրել են ուզում,որովհետև դա նրոնց ոչ միայն սահմանադրական իրավունքն է ,կյանքը հիրավի շատ քաղցր բան է:
Ապրելու բերկրանքի համար չափանիշներ չկան,մեկին օրվա հացը կժպտացնի,մեկին դուբայի տոմսը,մեկելին գոլդ ավտոյի համարը:Լավ ապրելու ցանկությունը  լավ բան է,եթե ուրիշի հաշվին չես անում,ինչպես նաև օգնելն է լավ բան,եթե չես խանգարում:
Նախընտրական բոռշի քյալամն արդեն կտրտել են:
Հիմա`մեզ լավ կյանք են խոստանալու,մշակված լոզունգներ են խրելու ականջներս,Արարատի ֆոնին ֆոտոշոպ արած հաստավիզ պլակատներ են խփելու գրքիս մայրաքաղաքի ամենաերևացող տեղերում ու կփորձեն համոզեն,որ մեր ապրելու սահմանադրական և ոչ միայն իրավունքը,մոտ է իրենց հետ...

Ծնունդից մինչև մահ գայթակղություններ են,որ հանդիպում են,հո նոր չպտի հասկանանք ով ով է,ուղղակի բոռշի բլթբլթոցը խանգարում է...
Ասենք մեկը եթե իր թաղին լավ է նայում,չի նշանակում,որ համայնք էլ լավ կնայի,ինչպես նաև եթե մեկը իր քաղաքին լավ է նայում,չի նշանակում,որ երկիր լավ կնայի...
Որովհետև մասշտաբները խառնվել են իրար,կալիբրը և չափանիշը աչք շոյանքն է,սա ուղղակի,որ որպես  համեմունք առ բոռշոց...
Իմ ապրելու բերկրանքը,ես սոված չեմ,բոռշ էլ չեմ սիրում,ես իմ սուրճը կխմեմ,գլուխս բոռշի բլթբլթոցից ցավում է ...



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել