Որոշ տեղեկությունների համաձայն` թուրքական ուժերն ու սիրիական ազատ բանակը գրոհ են սկսել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Բաբ բնակավայրի ուղղությամբ: Թեև դեռևս Թուրքիայի կողմից պաշտոնական տեղեկատվություն չի եղել, տեղեկություններ կան, որ Սիրիայի տարածքում` Չոբանբեյ բնակավայրում, առավոտյան մեծ թվով թուրքական զրահատեխնիկա է կենտրոնացվել: Ռազմգործողությանը մասնակցում են թուրքական բանակի 200-հոգանոց ստորաբաժանում և մոտ 2500-անոց սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներ` օդային տեխնիկայի և հրետանու աջակցությամբ:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1235337719818799?notif_t=close_friend_activity¬if_id=1474024786732359
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



