Թուրքական ուժերն ու սիրիական ազատ բանակը գրոհ են սկսել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:36 , 16 սեպտեմբեր, 2016
Որոշ տեղեկությունների համաձայն` թուրքական ուժերն ու սիրիական ազատ բանակը գրոհ են սկսել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Բաբ բնակավայրի ուղղությամբ: Թեև դեռևս Թուրքիայի կողմից պաշտոնական տեղեկատվություն չի եղել, տեղեկություններ կան, որ Սիրիայի տարածքում` Չոբանբեյ բնակավայրում, առավոտյան մեծ թվով թուրքական զրահատեխնիկա է կենտրոնացվել: Ռազմգործողությանը մասնակցում են թուրքական բանակի 200-հոգանոց ստորաբաժանում և մոտ 2500-անոց սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներ` օդային տեխնիկայի և հրետանու աջակցությամբ: