Սկսվեց ժողովուրդ ջան: Առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն կարող եք քվեարկել: Ձեզ մաղթում եմ այնպիսի ընտրություն, որ հաջորդ հինգ տարիներին դրա համար չփոշմանեք:

Հիշեցնեմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու՝ Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել