Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման թափանցիկությունն ապահովելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 15-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում կազմակերպված է տեսահսկման խցիկներից Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում»,- ասել է Կոնաշենկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=233710&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



