Ինչպիսի կանանց մասին են երազում տղամարդիկ: Այս հարցին գերմանական սոցիոլոգիական կազմակերպություններից մեկի անցկացրած հարցման ժամանակ պատասխանել են ուժեղ սեռի ներկայացուցիչները՝ ընդգծելով 3 հիմնական հատկությունները, որոնք ստիպում են նրանց մնալ իրենց կանանց կողքին՝ հրաժարվելով մյուս կանանց մասին բոլոր մտքերից:
Հարցումն իրականացվել է 25-50 տարեկան տղամարդկանց շրջանում: Արդյունքները ցույց են տվել , թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի իդեալական կինը, և ինչն են տղամարդիկ համարում ամուր ընտանեկան հարաբերությունների գրավականը: Տղամարդկանց մեծամասնությունը նշել է այս երեք հատկանիշները:
Համեղ պատրաստելու հմտություն. տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ապացուցել են՝ իրենց սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Նրանք բոլորն էլ սիրում են համեղ ուտել:
Սեքսուալություն. Եթե կինը սեքսուալ է, պատրաստ է էքսպերիմենտների անկողնում, արտաքնապես գրավիչ է և գեղեցիկ կազմվածքով, ապա նրա ամուսինն այս ամենը չի փնտրի այլ կնոջ մեջ:
Ամուսնով հիանալու կարողություն. Բոլոր տղամարդիկ էգոիստ երեխաներ են: Նրանք ուզում են, որ իրենցով հիանան, հաճոյախոսություններ անեն, մայրական խնամք ցուցաբերեն իրենց հանդեպ: