Մարին լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելPanARMENIAN.Net-ը գրում է.

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը ՊենըԵվրախորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին նա ասել է Եվրամիությանվիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ:

«Ըստ ժողովրդավարության նորմերի հանրաքվեն լավաևգույն գործիքն է: Վերջին տարիներին ես անընդհատ ասել եմ, որ մտադիր եմ հանրաքվե անցկացնել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ»,-ասել է նա` պատասխանելով հարցին, թե պատրաստ է նման հանրաքվե անցկացնել նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:

Նա խստագույնս դատապարտել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի ելույթը` նշելով, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո «բոլոր բարդ հարցերին շարունակում է նույն պատասխանը տալ` «հանրությանը ավելի շատ Եվրոպա է պետք»:

«Ազգերին թողեք ազատ լինելու իրավունքը: Թույլ տվեք նրանց համագործակցել այն մակարդակով, որն ընդունելի է նրանց համար: Ավելի լավ, քան Բրյուսելի հետ: Վերջապես ժողովրդավար եղեք և թույլ տվեք, որ մարդիկ իրենք որոշեն իրենց ճակատագիրը»,-ասել է Մարին լը Պենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել