Panorama.am-ը գրում է.

ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստն ավարտվեց։ Ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության փաստաթուղթը:

Նախքան ստորագրելը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  շնորհակալություն հայտնելով գործընթացի մասնակիցներին՝ նշեց, որ ստորագրում են մի փաստաթուղթ, որն այլևս ոչ մի երկրից կախված չէ. «Այն, ինչ թվում էր անհավատալի, այն ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն: Իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում:

Սակայն սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների. «Դեռ պետք է երկար պայքարենք, բայց սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել մաքուր, ազատ ընտրություններ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Այո, որևէ դրույթ չի կարող լինել համադրման, եթե չկա իսկապես կամք ազատ ընտրություններ անցկացնելու, բայց ինչ կա այս համաձայնագրում, էապես նեղացնում է ընտրակեղծարարությունը: Բնականաբար՝ ԲՀԿ-ն ևս միանում է այս համաձայնագրին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել