Այսօր բավական ուշագրավ նյութ է սպրդել համացանց: Մեղմ ասած՝ ստորացում շոու մեր մառազմատիկ էպոսագետիկուսի համար: Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի ընկերը լույս է սփռել Արամի, Վազգենի ու «էպոսագետի» տարօրինակ «ընկերության» վրա, որի մասին հաճախ խոսում է երեկ Պետրոսի մոտ մրսած ու հիվանդացած մեր լավ ավտո քշող ախպեր Սեդրակյանը:
Երևի լսել էի, որ Սեդրակյանը, երբ չէր ալարում, ասում էր, որ Վազգենին ճանաչել է, եղել է Արամի կուրսեցին ու 2003-ի նախագահականի ժամանակ նրա խորհրդականը: Ու էնքան էր կրկնում, որ Գեբելսի՝ սուտը կրկնելու տեսության համաձայն՝ մարդիկ արդեն սկսել էին հավատալը: Բայց դե հո չե՞նք թողնի՝ ձեզ խաբեն, ժողովուրդ ջան:
Արամ Հարությունյանի ընկերներից մեկը մի քանի խիստ ուշագրավ բացահայտում է արել: Պարզվում է՝ էպոսագետն ու Արամը իրոք նույն կուրսում են սովորել, բայց ընդամենը մի տարի: Հետո էպոսագետին զորակոչել են բանակ, ու նա հետո ուսումը շարունակել է այլ կուրսում, այլ մարդկանց հետ:
Պարզվում է՝ էպոսագետիկուսը մի վիպակ է գրած եղել ջահել հասակում և ջանացել է տպագրել այն «Գարուն» ամսագրում և անձամբ դիմել է Արամին, որ օգնի տպագրել այն: Արամը միջնորդել է:
Վազգեն Սարգսյան-էպոսագետ խիստ միջնորդավորած շփումը եղել է, երբ Վարդանը, մի նամակ ձեռքին, գնացել է Արամի տուն, որ խնդրի նամակը փոխանցի Վազգենին: Արամը տանը չի եղել, իսկ նամակը վերցրել է Արամի կինը, ով նույպես էպոսագետի կուրսեցին էր:
Ապա Արամ Հարությունյանի ընկերը պատմում է, որ մի ժամանակ շուխուռ էր տարածվել, որ էպոսագետը ուզում է սպանել Արամին, քանի որ տարօրինակ շեղումներ նրա վարքում այն ժամանակ նույնպես կային: Էպոսագետին սկզբում չեն թողնում՝ Արամի կաբինետ մտնի, ապա մի օր Արամը որոշում է հանդիպել սույնի հետ և վերջակետ դնել խոսակցություններին: Արամը նրան ասում է իր կասկածների մասին, իսկ էպոսագետը նեղանում ու գնում է:
Այսպիսով քաղաքական կենսագրություն ստեղծելու էպոսագետի հերթական ճղճիմ փորձը ձախողվեց ու արդեն հասկանալի է, թե էլ ինչ հարցերում է նա բոլորին խաբում: Նա պարզապես հիվանդ մարդ է, ում տեղը ոչ թե նախագահականն է, այլ հոգեբուժարանը: