Դա այն է, երբ ընտանիքը չի տալիս երեխային դաստիարակություն, այլ դրանով, անհասկանալի է, թե ինչու, սկսում են զբաղվել դպրոցը, բուհը, բանակը:
Դա այն է, երբ կառավարությունը չէ, որ կազմակերպում է մեր բարեկեցիկ կյանքը, այլ ծանոթ-բարեկամները, ընկերներն ու խնամիները:
Դա այն է, երբ սոցիալական ինստիտուտները՝ ընտանիքը, դպրոցը, բուհը, բանակն ու ոստիկանությունը, արդարադատության համակարգը և մյուսները կան, բայց իրենց ֆունկցիաները չեն իրականացնում, այլ զբաղված են եսսսսիմ ինչով, իսկ նրանց ֆունկցիաները սկսում են իրականացնել այլ օղակներ․ միջավայրը դաստիարակում է, կրկնուսույցը՝ կրթում, բարեկամը՝ աշխատանքի տեղավորում, ծանոթը՝ տենդեր շահում և այլն:
Այդ ամենը միասին կոչվում է հայաստանյան կյանքի մշակույթ:
Եվ այն արդեն անտանելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=984848044977741&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել