Image result for կարեն կարապետյան վարչապետՎարչապետի և որոշ նախարարների փոփոխությամբ իշխանությունները փորձում են լուծել մի քանի խնդիր՝

- Որոշակիորեն մեղմել հանրության շրջանում առկա լարածությունը, ինչպես նաև փոքրացնել սոցիոկրիտիկ զանգվածը:
- Թեկուզ մասամբ բավարարել հանրության շրջանում առկա փոփոխությունների լուրջ ակնկալիքները, որոնք ձևավորվել և խորացել են ապրիլյան պատերազմի և հուլիսյան իրադարձությունների արդյունքում:
- Մինչև 2017թ-ի խորհրդարանական ընտրություններն ապահովել տնտեսության՝ թեկուզ ցուցանիշային որոշակի բարելավում: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանն իր բնույթով ընդգծված տեխնոկրատ գործիչ է, այդ միտումը բավական շուտ կնկատվի:
- Թիմի ներսում ուժերի վերադասավորում։ Գաղտնիք չէ, որ նույն ՀՀԿ ներսում առկա են ինչպես տարբեր ճամբարներ, այնպես էլ առանձին անձանց ամբիցիաների բախումներ, ինչն անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել