Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում, ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը: Լավագույն տարբերակն, իհարկե, իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով կամ, ավելի ճիշտ, չընտրելով, իշխանությունը գնում է, մյուսն է գալիս: Իշխանավորը պիտի տեսնի, որ վատ աշխատելու արդյունքում իրեն ձայն չեն տալու, ու գնալու է: Ամեն ինչի փոփոխությանը կողմ եմ: Փոխե՛ք, պարոնա՛յք, ամեն ինչ փոխե՛ք, կառավարությունն էլ փոխե՛ք, Ազգային Ժողովն էլ, ինքներդ ձեզ էլ, կամ թողե՛ք՝ հասարակությունը փոխի: Մեզ փոփոխություններ են պետք: Էս, ինչ որ կա, լավը չէ: Հաստատ բան եմ ասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: