Ո՜նց էին մի ամիս շարունակ Սերժ Սարգսյանի մի քանի սազանդարներ` «անկախ» «քաղաքագետներ», «փորձագետներ», «լրագրողներ», «հեռուստամեկնաբաններ» իրար հերթ չտալով հայտարարում, թե այս ընտրություններին Սերժը ազդեցիկ մրցակից չունի, որ նա հանգիստ կհաղթի, որ իշխանությունները ստիպված են լինելու անգամ ընդդիմության օգտին կեղծել, որ հանկարծ դրսից չասեն, թե ընդդիմությունը ինչի է շատ քիչ ձայն հավաքել: Տո բա ո՞ւր եք հիմա, այ մանկլավիկներ, այ ծախու գրչակներ, այ քծնողներ, բա ինչի՞ չեք մեկնաբանում, թե ինչի են դռնեդուռ ընկած կաշառք բաժանում: Թե՞ ձեր տեսակին էդ շաաատ համապատասխանում ա, որ երբ մեկի հետ մրցում եք, մինչեւ դիմացինի ձեռքերը կապած չլինեն, դուք էլ զրահապատ շորեր հագած չլինեք, անգամ բոքս ռիսկ չեք անի կպնեք: Էն էլ` ամեն դեպքում դատավորին նախապես կաշառած - դե մարդ ես էլի, էնքան ողորմելի եք, որ անգամ էդ դեպքում կարող ա պարտվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել