Ի վերջո, ՀՀ նախագահը պետք է լինի բազմահազարամյա հայ մշակույթի և արժեհամակարգի կրողը, եւ դա հնարավոր է միայն, երբ մարդը գոնե դպրոցը կամ գոնե համալսարանն ավարտում է իր հայրենիքում։ Մյուս կողմից, ՀՀ նախագահը նաեւ ՀՀ պետության եւ հատկապես զորքերի գլխավոր հրամանատարն է` ի պաշտոնե, եւ ուրեմն, անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահն ունենա հայկական բանակի սպայական աստիճան։ Մնացած ձեւակերպումները` թե ո՞վ կարող է լինել ՀՀ նախագահ, թող մտածի հայ հասարակությունը, բայց հաշվի առնի այստեղ բերված երկու կարեւորագույն նախապայմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել