Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը մյուս ճյուղերի հետ համեմատած: Այս տարի գյուղմթերքի արտահանման ծավալները բավականին բարձր են եղել:
Ինչպես գիտենք, ՀՀ արտադրանքի սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է: Այս օրինաչափությունը պահպանվում է նաև գյուղատնտեսական ապրանքների դեպքում:
2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 30 հազար տոննա լոլիկ: Համեմատական կարգով նշենք, որ 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել էր 725 տոննա լոլիկ:
Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ լոլիկի՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 42 անգամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1686117861712079&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել