ՀՀ-ից արտահանվել է 30 հազար տոննա լոլիկ


18:45 , 5 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу լոլիկ

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը մյուս ճյուղերի հետ համեմատած: Այս տարի գյուղմթերքի արտահանման ծավալները բավականին բարձր են եղել:

Ինչպես գիտենք, ՀՀ արտադրանքի սպառման հիմնական շուկան  Ռուսաստանն է: Այս օրինաչափությունը պահպանվում է նաև գյուղատնտեսական ապրանքների դեպքում:

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 30 հազար տոննա լոլիկ: Համեմատական կարգով նշենք, որ 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել էր 725 տոննա լոլիկ:

Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ լոլիկի՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 42 անգամ: