Կոչ իմ նախկին բոլոր աշակերտներին, համախոհներին, ընկերներին բարեկամներին ու Facebook-յան ընկերներին
Սիրելիներս,
Ես շարունակելու եմ պայքարել մեր երկրում բոլոր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, որպեսզի լինենք մի կողմից ազատ, մյուս կողմից` պատասխանատու մեր յուրաքանչյուր արարքի համար: Այդ նպատակով առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել եմ նաև մեծամասնական ընտրակարգով` հիմնականում Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: 
Եւ եթե <Ժառանգություն> -ը իր ցուցակով արժանապատիվ այլընտրանք է ապահովելու համամասնական ընտրությունների համար, ապա մեծամասնականով` նաեւ ես:
Այսօր ես ձեր բոլորի աջակցության կարիքն ունեմ, և զորակցության պատրաստակամության դեպքում խնդրում եմ այդ մասին տեղյակ պահել ինձ թե էլեկտրոնային փոստով /[email protected]/, թե Facebook-ի իմ էջում: Աջակցության ձևերը կորոշեք ինքներդ: Ես կարիքն ունեմ թե ձեր ժամանակի, թե խորհուրդների, թե քարոզչության, թե ցանկացած այլ ձևի աջակցության: 
Սիրելիներս, ձեր աջակցությամբ ինձ տալիս եք Լիվինգսթոն Ճայի թևերն ու կամքը, Լույսի զինվորի իմաստությունն ու Դոն Քիշոտի տեսլականին ձգտելու հավատը: 
Դուք ինձ ճանաչում եք և նշանաբանս է` ԾԱՌԱՅԵԼ ԵՄ, ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել