Երբեք չեմ հասկացել թիթիզ, ցուցամոլ և պորճ տղամարդկանց, ովքեր ժամանակին ապրում էին հասարակ կյանքով,  իսկ երբ ձեռքները մի քսակ ոսկի է ընգնում ՝ մոռանում են իրենց անցյալը և իսկական ջենթլմենի կերպարով են ներկայանում: Խոսքերիս վառ ապացույցը դերասան և շահող լոտոյով միլիոններ շահած Ալեքսանդր Բաբասյանն է՝ նույն ինքը Սաշիկոն: Ոչ մեկի համար գաղտնի չէ, թե ինչպես փոխվեց Սաշիկոյի կյանքը, երբ ամուսնացավ ռուսաստանաբնակ Լիլիթի հետ: Տնփեսա կարգավիճակում շատ շուտ հարմարվեց Սաշիկոն, դրա համար էլ դուրս չի գալիս այդ կարգավիճակից: Հասկացանք, որ երջանիկ ես և գոհ-գոհ ապրում ես, բայց ինչքան կարելի է նեղ անձնական լուսանկարներ հրապարակել: Ալեքսանդրի և իր կնոջ լուսանկարները երբեմն շատ գռեհիկ են: 12936540_1185978091435457_7161789834176313290_n13076544_1006117392757804_7077516249061465472_n13669106_1062159810486895_7917640440953399668_nՈրքան էլ Ալեքսանդրը փորձի կոստյումներ կրել, միևնույն է նույն չոլկայով ռաբիսն է: Նա այնքան  ցուցամոլ է, որ յուրաքանչյուր անգամ հրապարակում է այն թանկարժեք նվերները, որոնք նվիրում է կնոջը, այն մեքենանները որոնք վարում է և որ ամենազարմանալին է, այն ուտելիքները, որոնք ուտում է: Ինձ թվում է՝ վերջին նշածս, մի քիչ ծիծաղելի է տղամարդկանց դեպքում:13321678_1026136300755913_2480325186878094890_n

Երբեմն մտածում եմ` ինչ օրինակ է ծառայում իր որդուն Ալեքսանդրը և ինչպես է դաստիարակում:

14212698_1080418218661054_5855417180752311951_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել