Image result for հանրահավաքՄեր երկրում երևի ամենահեշտ ու անվտանգ բանը նախագահի հրաժարական պահանջելն է:
Արդեն 25 տարի գոռում են, սկզբում Լևոն հեռացիր, հետո Ռոբերտ հեռացիր, հիմա էլ Սերժ հեռացիր:
Մոտս էնպիսի տպավորություն է, որ այս ընդդիմության միակ նպատակը մեր ժողովրդին ևս մեկ անգամ հիասթափեցնելն ու հուսախաբ անելն է: Փչացրեք իրար պարոնայք, փչացրեք որքան կարող եք, ՀՀԿ-ն ձեզ շնորհակալ կլինի:
Իսկ փաստը մնում է փաստ, դուք նույնիսկ 200 հոգանոց գյուղում չեք կարող իշխանափոխություն անել, բայց դե ուժեղ երևալու համար միշտ էլ կարելի է մրցել, թե ով է ամենաբարձրը գոռում ՛՛Սերժ հեռացիր՛՛: Իսկ նա ով չի գոռում, մարդավարի աշխատում է, դառնում է ձեր աչքի գրողը, որովհետև դուք հասկանում եք, որ գոռալու մրցույթից բացի նաև ինտելեկտ ու աշխատանք կարող է լինել:
Էսպես շարունակեք, բան ու գործը թողած պետք է ընդդիմափոխություն անենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել