Ասում են, թե բուհերը պետք է ապաքաղաքական լինեն:
Ո՛չ, այդպես չի կարող լինել:
Եթե ոչ բուհերում, եթե ոչ կրթվող երիտասարդների շրջանում, բա էլ որտե՞ղ պետք է ծնվեն, քննարկվեն ու հասունանան նոր գաղափարները, էլ որտե՞ղ պետք է ձևավորվեն ապագայի քաղաքական գործիչները կամ առնվազն քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշում ունեցող մարդիկ: Բուհերի տարածքը, այդ թվում սրահները, պետք է ազատ լինեն քաղաքական գործունեության համար: Այն նույնիսկ պետք է խրախուսվի: Անգամ դասախոսները կարող է և պետք է դրան մասնակցեն` իհարկե ոչ դասի փոխարեն, այլ դրանից դուրս:
Եթե 1988-ին բուհերում արգելվեր քաղաքական գործունեությունը, ապա Արցախյան շարժումը գուցե չլիներ կամ ձախողվեր:
Իսկ այսօր բուհերի կեղծ ապաքաղաքականացվածությունը ծառայում է քաղաքական ճահճացմանը, ու այդ ճահճում «ապաքաղաքական» ուսխորհուրդների «ապաքաղաքական» նախագահներն ու ակտիվիստները դաստիարակվում են սովետական կոմսոմոլի «պանծալի» ավանդույթներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել