Պետք է փաստել, որ պետականության զարգացման այս գործընթացի մաս կազմելը հետաքրքիր ու հաճելի է, բայց միևնույն ժամանակ բավականին պարտավորեցնող: Յուրաքանչյուրս ցանկանում ենք, որ մեր առաջին ընտրությունը լինի ի շահ Հայաստանի Հանրապեության:
Ընտրություն կատարելիս պետք է գիտակցել, որ փետրվարի 18-ին հաջորդելու է փետրվարի 19-ը: Քաղաքացիական պարտքի կատարումը չպետք է սկսվի և ավարտվի ընտրություն կատարելով: Յուրաքանչյուրս պիտի նվիրվենք մեր ուժերի գերլարումով: Մեր երկրի մարդկային ռեսուրսների սղությունը մեզ կանգնեցրել է փաստի առաջ, երբ քաղաքացիական գիտակցությունը և նվիրումը կարևոր է սկսել պատանեկան տարիներից:
Որպես երիտասարդության ներկայացուցիչ ցավով պիտի փաստեմ, որ քաղաքացիական գիտակցությունը մեր հասարակությունում, այդ թվում և երիտասարդերի շրջանում ինձ չի բավարարում: Ինչպես կասեր Գառնիկ Ասատրյանը, դեռ 60-ականներից հայերի մեջ արմատավորվել է «կենացային հայրենասիրությունը»: Այսօր շատ երիտասարդներ խմում են զինվորների կենացը, բայց իրենք խուսափում ծառայությունից, խոսում կրթական համակարգի ոչ բարվոք վիճակի մասին, բայց չեն հրաժարվում իրենց տգիտության համար փոխհատուցել գումարով, խմում են հայրենիքի կենացը, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել այն: Իհարկե, դուք կարող եք հակադարձել՝ որպես փաստարկ նշելով ոչ բարվոք սոցիալ-տնտեսաան վիճակը, բայց ըստ իս խնդիրն ավելի շատ պետականության գիտակցման բացակայության մեջ է:
Հենց պետականության գիտակցությունն է, որ պետք է սերմանել դեռ պատանեկության տարիներից: Հայկակական պետականությունը պիտի դառնա արժեք, որով յուրաքանչյուրս կհպարտանանք: Իսկ դրա համար պետք է հենց մեզնից սկսել` ջարդելով անտարբերության պատը: Մենք այսօր մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը պետականության կերտման համար, իսկ այս գործընթացի մեջ շատ կարևոր է, որ մենք բոլորս` երիտասարդից մինչև տարեց, Հայաստանի հյուսիսից հարավ մասնակցենք համապետական ընտրություններին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahan.shirak/posts/609093545783295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել