Tert.am-ը գրում է.

Իշխանությունները պատրաստ են նոր բանակցություններ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ֆորմատով քննարկումները, որոնց արդյունքում ձեռքբերված համաձայնություններն օրերս ԿԸՀ-ի կողմից մերժվեցին, չի բացառվում, որ վերսկսվեն:

Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը, որը «4+4+4»
ֆորմատի հեղինակն էր, այն մասին, որ իրենք պատրաստ են բանակցությունների վերսկսման մի քանի պայմանների դեպքում, այդ թվում՝ ընտրացուցակների հրապարակում:

«Կարծում եմ, որ բանակցությունները կվերսկսվեն ու կհանգեցնեն հանգրվանի, որը երկու կողմերին էլ (իշխանությանն ու ընդդիմությանը –Tert.am) կգոհացնեն: Հնարավոր է, որ բանակցություններն ընթանան հենց ՀԱԿ-ի առաջարկների շուրջ, որոնք համաձայնության չեղարկումից հետո որպես պայման ներկայացրել են ընտրացուցակների հրապարակման հարցը»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել