Ուզում եմ մի քիչ անկեղծ ու գուցե հուզված կիսվել ձեզ հետ: Գիտեմ, որ այս գրառումս շատ մարդ չի կարդա, քանզի վերնագրում չկա «մերկ» կամ «սկանդալային» կամ վիրավորանք պարունակող խոսք: Բայց ինչևէ...
Նոր գալիս էի աշխատանքի ու մտածում, զայրանում տեսածիցս, հետո դրան ավելացավ այն տեսանյութը, որտեղ պատմվում էր, թե Երևանումս կրկին շներ են սատկացնում պետական մակարդակով: Ու հիմա ուզում եմ արտահայտվել: Լսի, իշխանություն, ԴՈՒ հարգանքի արժանի չես: Ոչ միայն նրա համար, որ ժողովրդի իշխանությունը չես, ոչ: Դու այնքան կամք չունես, այնքան լճացած ես ու կոռումպացված, որ երթուղայինի գծի տիրոջ լոբբինգը քո համար որոշիչ է: Քո մայրաքաղաքում նրա մեքենաները շարունակելու են կանգնել այնտեղ, որտեղ իրանք են ուզում կանգնել և վերցնելու են այնքան պասաժիր, որքան ուզենան: Իսկ ոստիկանդ ՀՀ զինանշանով չի կարողանալու բան անել, որովհետև սա այսինչի գիծն ա: «Հայլուրի» հյուր ա գնում պաշտոնյա և խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նայում ես՝ հագին առնվազն մի 10.000 դոլարի կոստյում և փոխկապ է միայն: Դու կարող ես պատերը ներկել ու պլաստմասից ծաղիկներ դնել: Պառավ կնիկների պես, ովքեր վառ կարմիր շրթներկ են քսում, որպեսզի գունատ և ծեր չթվան: Տենց մի բան ես սարքել մեր երկիրը: Շարունակում ես բարբարոսի պես քաղաքում շուն կրակել: Ո՞վ է քեզ թույլ տվել տենց բան անել: Կրակել Երևան քաղաքում: Խանգարել մարդկանց հանգիստը, սպառնալ անվտանգությանը: Սթրեսի ենթարկել մարդկանց սպանվող կենդանիների տեսարանով ու ձայներով: Էլ չեմ ասում, որ այդ արարքը ուղղակի դուրս է նորմալ մարդու վարվելակերպից: Աշխարհում դրա լուծումը շուտվանից գտել են: Մեր քաղաքը սարքել եք բոմժանոց: Պարկովշիկներից փող են հավաքում, մուրացկաններից փող են հավաքում: Ու սենց կարելի է շարունակել ու շարունակել.....: Երկիրը կարելի է ներկել ու զարդարել: Մարդուն նաև կարելի է տանել խանութ ու մի լավ հագցնել, էն թանկ, հաստ փոխկապներից կապել, բայց մեկ է, որքան էլ հագցնես, միջից նույն կաշառակեր, ստրկամիտ ու չկրթված մեկն է մնալու, որքան էլ ենթակաները իր կենացը հոտնկայս խմեն: Ու իմացիր՝ ես ու էլի շատ-շատ հայեր, որոնց դու երբեք չես հասկանա, մնալու ենք այստեղ ու ամեն օր ավելի ու ավելի շատ պայքարելու ենք քո վերացող տեսակի դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=293214494138947&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել