Իրանի տարածքից Սիրիայում ահաբեկիչների դիրքերին ռուսական օդուժի իրականացրած ավիահարվածներին առաջինն արձագանքեց Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որն ըստ էության չհերքեց փաստը:
Հետո Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին պատգամավորների մտահոգություններին ի պատասխան հայտարարեց, թե Իրանը Ռուսաստանին որևէ ռազմակայան չի տրամադրել, սահմանադրությունն է դա արգելում:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ հայտարարեց, թե ռուսների հետ համատեղ գործողություններ իրականացնելու հարցը Մեջլիսի հետ կապ չունի, ռազմական ղեկավարությունն է որոշում իր անելիքը:
Նախօրեին Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարեց, թե Համադանում ռուս-իրանական ռազմական համագործակցությունն արդեն ավարտվել է:
Իսկ այսօր Մեջլիսի նախագահը նախ պաշտպանության նախարարին քննադատեց խորհրդարանի հասցեին արած հայտարարության համար, ապա հակասելով ԱԳՆ-ի հայտարարությանը, հավելեց, թե Համադանում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները չեն դադարել:
Իսկ Իրանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ալի Խամենեին դեռ լռում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1103547079729298?notif_t=close_friend_activity¬if_id=1471937236386683
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել