Նեղանալուց հետո նախկին պաշտոնյաները ազնվանում են

Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահին եւ դատախազություն, որպեսզի ստուգումներ անցկացնեն Հրազդանի քաղաքապետարանում: Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ էլ այն կարճել են:

Չխորանալով գործի մանրամասների և Ռ. Հարությունյանի հայտնած տեղեկատվության հավաստիության մեջ, մի բանի վրա ուշադրություն դարձնենք: Կան նախկին պաշտոնյաների մի մեծ խումբ, ովքեր իրենց պաշտոնավարման շրջանում ինչքան կարողանում թալանում են, խախտումներին ուշադրություն չեն դարձնում, ինչ հնարավոր է լինում, անում են, բայց հանկարծ մի պահի հենց նեղանում են իշխանություններից, վե՜րջ, դառնում են ամենաօրինապահ մարդը. սկսում են աջ ու ձախ հաղորդումներ ներկայացնել իրավախախտումների մասին, բողոքել, ու չես ասի, թե էս մարդը այդ համկարգից է դուրս եկել: Հլը որ պատկան մարմինները լավ խորանան, ով գիտի, էս մարդու մեղադրանքների արմատներն իրա տակ են թաքնված, ուղղակի դա դեռ հաշվի չի առել:

Էնպես որ, եթե այդքան ազնիվ եք, եկեք ձեր իսկ պաշտոնավարման ժամանակ հեռու մնացեք իրավախախտումներից: Թե չէ տարիներ շարունակ կողոպտելուց հետո ինչքան էլ ինչ-ինչ անձանց մեղադրես, էլ ինչ օգուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել