http://www.photojoiner.net/image/ClQ9AFRh

Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին RUSARMINFO-ի հետ զրույցում իր տեսակետն է  հայտնել հունահռոմեական ոճում հանդես եկող հայազգի ըմբիշների` Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանիգոտեմարտերի մասին.

«Այն, ինչ տեղի ունեցավ Ռիոյում, հայ ժողովրդի համար կարելի է պատմական իրադարձություն համարել: Այն, ինչ արեցին հունահռոմեական ոճում հանդես եկող երկու ըմբիշները, պարզապես սենսացիա էր: Հայաստանը մրցում էր այնպիսի հզոր երկրների հետ, ինչպիսիք էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, սկանդինավյան երկրները, Թուրքիան, Իրանը և այլն: Դուք ուզում եք հայ ըմբիշների գոտեմարտերը հաջող անվանել. ինձ համար դրանք պարզապես փայլուն էին: Ցանկանում եմ շնորհավորել ողջ Հայաստանին, իմ ընկերոջը` Լևոն Ջուլֆալակյանին, բոլոր ըմբիշներին»,- ասել է Մամիաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել