Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունն այն մասին, որ «Սասնա Ծռերի» քաղաքական խորհուրդը չի մասնակցելու ընտրություններին, երկու պրոբլեմ ունի:
Նախ, դա չի բխում «Սասնա Ծռերի» քաղաքական խորհուրդի շահերից, քանի որ դրանով խորհրդի գործունեությունն առհասարակ հայտարարվում է ոչ քաղաքական, իսկ դա ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որոնք հենց դա էլ ուզում են՝ որ «Սասնա Ծռերը» չասոցացվեն հանրության մոտ քաղաքական կառույցի հետ: Թե ինչու՞ է Ալեք Ենիգոմշյանն անում այն, ինչ ձեռնտու է իշխանություններին, հայտնի և հասկանալի չէ:
Երկրորդ պրոբլեմն այն է, որ նա նշում է. «...եթե այնպես ստացվի, որ մինչև նշանակված ընտրությունների թվականն այս ռեժիմը չհեռանա, բնականաբար, այդ օրը մեր մարտավարության մեջ կունենա էական նշանակություն»:
Սա նշանակում է, երևի թե, որ այլ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու գործում անհաջողություն գրանցելու դեպքում «Սասնա Ծռերի» քաղխորհուրդն ամեն դեպքում որոշում կկայացնի 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
Այդ դեպքում ու՞մ է պետք դրանցի առաջ արվող հայտարարությունն այն մասին, որ «Մեր խնդիրն է՝ մինչ այդ նշանակված «ընտրությունները» հաղթանակի հասնելը և որևէ ռազմավարություն չի կարող հենված լինել 2017թ. սպասվող «ընտրությունների» վրա»:
Այդ դեպքում ինչու՞ եք ծուղակ թողնում ընտրություններին մասնակցելու համար:
Այսքան հակասական հայտարարություններ անելու իմաստը ո՞րն է: